Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լիբիայի արևելքում գործող խորհրդարանը քվեարկել է Թուրքիայի հետ հարաբերությունների խզման օգտին

Լիբիայի արևելքում գործող խորհրդարանը քվեարկել է Թուրքիայի հետ հարաբերությունների խզման օգտին
04.01.2020 | 21:11

Լիբիայի արևելյան Բենղազի նահանգում գործող խորհրդարանը միաձայն քվեարկել է Թուրքիայի հետ հարաբերությունների խզման օգտին՝ տեղեկացնում է Al Arabiya հեռուստաալիքի կայքը: Բենղազիում խորհրդարանը, որն աջակցում է գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ գործող Լիբիայի ազգային բանակին, հրաժարվել էր ընդունել Տրիպոլիի իշխանությունների կողմից Թուրքիայի հետ կնքված ռազմական համագործակցության համաձայնագիրը և քվեարկել էր չեղարկելու օգտին: Բացի այդ, խորհրդարանը որոշել է Տրիպոլիի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի և Թուրքիայի հետ համաձայնագրի կնքմանն առնչվող այլ անձանց գործերը փոխանցել Գլխավոր դատախազություն՝ քննություն անցկացնելու համար:

Պատգամավորները որոշել են փակել Լիբիայում Թուրքիայի դեսպանատունը: Խորհրդարանը նաև կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Արաբական պետությունների լիգային, Աֆրիկյան դաշինքին, ԵՄ-ին և այլ միջազգային կառույցներին չեղարկել Տրիպոլիի կառավարության ճանաչումը Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Դեկտեմբերի 26-ին Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը ռազմական օգնության վերաբերյալ պաշտոնական խնդրանքով դիմել էր թուրքական կողմին:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ