Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ ուժերը սպանել են գեներալ Կասեմ Սոլեյմանիին

ԱՄՆ ուժերը սպանել են գեներալ Կասեմ Սոլեյմանիին
04.01.2020 | 21:15

ԱՄՆ զինվորականներն Իրաքում սպանել են Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի Կուդս էլիտար ուժերի հրամանատար, գեներալ Կասեմ Սոլեյմանիին, հայտնում է BBC-ն: Պենտագոնը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ գործողությունն իրականացվել է նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումով:


Սոլեյմանիին սպանել են Բաղդադի միջազգային օդանավակայանում: Հարվածի հետևանքով զոհվել է 11 մարդ: Նրանց թվում է նաև Իրաքում շիա աշխարհազորհայինների հրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսը: Սոլեյմանիի սպանությունից հետո Թրամփը Թվիթերի իր էջում հրապարակել է ԱՄՆ դրոշի լուսանկարը: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Սոլեյմանին այլ զինվորականների հետ ավտոմեքենաներով հեռանում էր Բաղդադի օդանավակայանից, երբ ամերիկյան դրոնը հարվածեց նրանց: Ըստ տեղեկությունների՝ գեներալ Սոլեյմանին Իրաք էր եկել Լիբանանից կամ Սիրիայից:
Պենտագոնի հաղորդագրությունում նշված է, որ ԱՄՆ զինվորականները վճռորոշ գործողություններ են արել՝ նպատակ ունենալով կանխել Իրանի հետագա հարձակումները: «ԱՄՆ-ն շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մեր ժողովրդին և մեր շահերը պաշտպանելու համար, աշխարհի որ կետում էլ լինի», – նշված է Պենտագոնի հաղորդագրությունում:


Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ամերիկյան հարձակումը որակել է միջազգային ահաբեկչություն: «ԱՄՆ-ը կրում է սեփական արկածախնդրության ողջ պատասխանատվությունը», – Թվիթերում նշել է Իրանի ԱԳ նախարարը: Նրա խոսքով, գեներալ Սոլեյմանիի թիրախավորումը և սպանությունը ծայրահեղ վտանգավոր ու անմիտ էսկալացիա է:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ