Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Որ ապրանքների մաքսատուրքերն են բարձրացել հունվարի 1-ից

Որ ապրանքների մաքսատուրքերն են բարձրացել հունվարի 1-ից
04.01.2020 | 21:16

2020-ի հունվարի 1-ից 700 ապրանքատեսակներ ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծելու դեպքում մաքսազերծվելու են ավելի բարձր դրույքաչափերով: Այսինքն, հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող այդ ապրանքատեսակների վրա սկսում են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ: Թանկացող ապրանքատեսակների շարքում կան առաջին անհրաժեշտության և լայն սպառման բազմաթիվ ապրանքներ: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը՝ բարձրացել են մսի, կաթնամերթքի, ձեթի, հացահատիկի, դեղերի և այլ ապրանքների մաքսատուրքերը: Ներմուծված մսի, ճարպերի, յուղերի մաքսազերծումը թանկանալու է 3%-ով: Ներմուծված դեղագործական արտադրանքի, դեղամիջոցների, դեղերի ստացման համար անհրաժեշտ նյութերի մաքսատուրքերն ավելանալու են 2-4%-ով: Պարարտանյութերի, հացահատիկի, սերմնացուի, կենդանիների կերերի մաքսատուրքերն ավելանալու են մինչև 4%-ով:


Նոր դրույքաչափերը տարածվելու են նաև շինարարության վրա: Ներմուծվող շինանյութերի մաքսազերծման դրույքաչափերն ավելանալու են 3%-ով:
Կտորեղենի և գործվածքի մաքսատուրքերն ավելանալու են 4-6%-ով:
ԵԱՏՄ անդամ երկիր չհանդիսացող երկրներից ներմուծման դեպքում ապակու մաքսազերծումն ավելանալու է 5-6 տոկոսով, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերինը՝ 6 տոկոսով, ջեռուցման կաթսաներ, տուրբիններ, սառնարաններ, սառցարաններ՝ 6-9 տոկոսով։

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ