Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բելառուսի նավթավերամշակող երկու գործարաններ հումք չեն ստանում ՌԴ-ից

Բելառուսի նավթավերամշակող երկու գործարաններ հումք չեն ստանում ՌԴ-ից
04.01.2020 | 21:17

Բելառուսի նավթավերամշակող 2 գործարանները հունվարի 1-ից հումք չեն ստանում Ռուսաստանից: Փաստացի, մատակարարումների պայմանագիրը տարեսկզբին ավարտվել է, կողմերին դեռ չի հաջողվել համաձայնության գալ նորի պայմանների, հատկապես՝ գնի շուրջ: Օդում կախված է նաև Բելառուսին մատակարարվող ռուսական գազի հարցը, նախորդ պայմանագրի վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին, «Գազպրոմն» ու Մինսկը հաջողել էին միայն ժամանակավոր համաձայնագիր ստորագրել, որն ուժի մեջ կլինի ընդամենը 2 ամիս: Բելառուսը պնդում է, թե Կրեմլը ճնշումներ է բանեցնում՝ պահանջելով խորացնել ինտեգրացիան և միասնական պետություն ստեղծել:

Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ