Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ryanair-ը սկսել է տոմսերի վաճառքը 2 նոր ուղղություններով

Ryanair-ը սկսել է տոմսերի վաճառքը 2 նոր ուղղություններով
04.01.2020 | 21:19

Ryanair ավիաընկերությունը սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի - Աթենք և Երևան - Սալոնիկ` տրամադրելով զեղչեր մինչև հունվարի 5-ը տոմսեր ձեռք բերելու դեպքում՝ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Նա հայտնել է, որ եթե մինչ «Օդի տուրքի» մասին օրենքի փոփոխությունները դեպի Եվրոպա սպասարկվում էին 6-7 ուղղություններ` Փարիզի Շարլ դե Գոլ օդանավակայան, Լիոն, Վիեննա, Վարշավա, Աթենք, Բուխարեստ, Բրյուսել, օրենսդրական փոփոխություններից հետո հայտարարվել են կամ հայտեր են ներկայացվել հետևյալ ուղղություններով նոր ավիաընկերությունների թռիչքների համար.


1. Փարիզ Օղլի օդանավակայան, Transavia
2. Վիեննա, Wizz air
3. Վիլնյուս, Wizz air
4. Բեռլին, Ryanair
5. Մեմինգեն (Գյումրիից), Ryanair
6. Հռոմ, Ryanair
7. Միլան, Ryanair
8. Աթենք (Գյումրիից), Ryanair
9. Սալոնիկ, Ryanair
10. Ռիգա, Air Baltic


Լոուքոսթերի թռիչքները Երևանից կսկսվեն 2020-ի հունվարից։ Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կիրականացվեն՝ Երևան-Միլան, Երևան-Հռոմ և Երևան-Բեռլին ուղղություններով։
Ryanair-ը Գյումրու օդանավակայանից էլ է նախատեսում թռիչքներ։ Ամռանից կգործի Գյումրի-Մեմինգեն ուղությունը։
Wizz Air-ն ապրիլից Երևանից թռիչքներ կկատարի Վիեննա ու Վիլնյուս:

Դիտվել է՝ 1297

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ