Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հունաստանը, Կիպրոսն ու Իսրայելը գազատար կառուցելու համաձայնագիր են ստորագրել

Հունաստանը, Կիպրոսն ու Իսրայելը գազատար կառուցելու համաձայնագիր են ստորագրել
04.01.2020 | 21:21

Հունաստանը, Կիպրոսն ու Իսրայելը Աթենքում համաձայնագիր են ստորագրել համատեղ գազատար կառուցելու մասին, որը կկոչվի EastMed: 2 000 կիլոմետր ձգվող գազամուղը, որն ամենաերկարն է աշխարհում, Իսրայելից ու Կիպրոսից գազը կհասցնի Հունաստան՝ հնարավորություն տալով Եվրոպային դիվերսիֆիկացնել էներգակիրները և կրճատել կախումը ռուսական գազից: Թուրքիան դեմ էր նախագծին, քանի որ տարածաշրջանում արդեն գործում է Տրանսանատոլիական գազատարը՝ Tanap-ը, որը ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով հասցնում է Հունաստան:

Դիտվել է՝ 1134

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ