Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, որ ի վիճակի են հետեւել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր եւ անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են՝ Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը հաջորդող իրադարձությունները:
«Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ քաղաքացին եւ մեր երկրում գտնվող մեծաթիվ զբոսաշրջիկներն ապրում են բնականոն կյանքով: Իսկ տնայնագործ գեոպոլիտիկներին, ովքեր ուզում են խուճապ տարածել, մի խորհուրդ կտամ՝ հանգիստ նստեք տեղներդ», – նշել է Փաշինյանը: