Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրանում անվանել են «կրակոցի հեռավորության վրա» գտնվող ԱՄՆ-ի բազաների քանակը

Իրանում անվանել են «կրակոցի հեռավորության վրա» գտնվող ԱՄՆ-ի բազաների քանակը
04.01.2020 | 21:23

ԱՄՆ-ի 36 բազաները գտնվում է Իրանի հասանելիության գոտում, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Մոջթեբա Զուլնուրը՝ ամերիկյան հրթիռային հարվածի հետևանքով իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանի սպանությունից հետո: Պենտագոնը հաստատել է, որ ԱՄՆ-ը գործողություն է իրականացրել «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Քուդս» հատուկ ջոկատի ղեկավար Սուլեյմանի դեմ: Շիաների աշխարհազորայինները ևս հաղորդել են, որ Բաղդադում սպանվել են իր 5 անդամները և «հյուրերից» երկուսը: Զոհվածների թվում է եղել նաև աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը, որին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել էր դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման մեջ: Սուլեյմանիի մահը հաստատել է նաև Իրանի ղեկավարությունը: Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժխնդիր լինել նրա մահվան համար:


Նա հավելել է, որ «կրակոցի հեռավորության վրա» են գտնվում 36 ամերիկյան բազա, որոնցից ամենամոտը Բահրեյնում է:

Դիտվել է՝ 1137

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ