Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Իրանը վրեժխնդիր է լինելու գեներալ Սուլեյմանիի մահվան համար

Իրանը վրեժխնդիր է լինելու գեներալ Սուլեյմանիի մահվան համար
04.01.2020 | 21:24

Իրանը հայտարարել է որ պատրաստ է վրեժխնդիր լինել ԱՄՆ-ից՝ գեներալ Քասիմ Սուլեյմանիի սպանության համար՝ Twitter-ում գրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար, Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։ Նա ընդգծել է, որ իրանցի գեներալը «զոհվել է տառապյալի մահով»։ «Դաժանորեն վրեժխնդիր կլինենք ԱՄՆ-ից»,- ընդգծել է Ռեզային։

Դիտվել է՝ 1230

Մեկնաբանություններ