Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Դոնալդ Թրամփ. Սոլեյմանին շատերին էր ծրագրում սպանել

Դոնալդ Թրամփ. Սոլեյմանին շատերին էր ծրագրում սպանել
04.01.2020 | 21:25

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սպանված իրանցի հրամանատար Ղասեմ Սոլեհմանին կապ ունի միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիների մահվան հետ: Թրամփը Թվիթերի իր էջում գրել է. «Նա միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ վերջերս Իրանում սպանված բազմաթիվ ցուցարարների ուղիղ կամ անուղղակի մահվան պատասխանատուն է: Գեներալ Ղասեմ Սոլեյմանին երկար ժամանակ սպանել կամ վիրավորել է հազարավոր ամերիկացիների ու դեռ շատերին էր ծրագրում սպանել, բայց բռնվել է»:
Թրամփի խոսքով, Իրանում ատում և վախենում էին Սոլեյմանիից:

Դիտվել է՝ 1284

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ