ԱՄՆ-ն նախ հարվածել է Բաղդադի օդանավակայանին և հետո միայն դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման գնահատական տալու համար: Սա ցինիզմի գագաթնակետն է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործողությունը լարվածությունից բացի ոչինչ չի տալու տարածաշրջանին: Զախարովայի խոսքով, Սոլեյմանիի սպանությունը նոր իրողությունների դրսևորում է, որում հնարավոր է սպանել պաշտոնական անձի առանց իրավական հիմնավորումների: