ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «արագ և ուժեղ հարված» հասցնել Իրանի 52 թիրախներին, եթե Թեհրանը որոշի հարձակում գործել ԱՄՆ-ի վրա: Twitter-ում Թրամփը նշել է, որ ի պատասխան գեներալի մահվան՝ Իրանը «շատ համարձակորեն խոսում է ԱՄՆ-ի որոշ ակտիվների թիրախավորման մասին»:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն թիրախավորել է իրանական 52 օբյեկտ, որոնցից մի քանիսը «շատ կարևոր են Իրանի և իրանական մշակույթի համար» և պատասխան հարվածը ուժեղ կլինի, եթե Թեհրանը հարված հասցնի ԱՄՆ-ին: Թրամփը նշել է, որ 52 թիրախները այն 52 ամերիկացիներն են, որ Իրանում պատանդ են վերցվել 1979-ի նոյեմբերին՝ Թեհրանում ամերիկյան դեսպանատան գրավման ժամանակ:
«ԱՄՆ-ն այլևս ոչ մի սպառնալիք չի ցանկանում»,- թվիթերյան գրառումների շարքը եզրափակել է Թրամփը։
BBC-ին գրում է, որ «Իրանական մշակույթի համար» կարևոր թիրախների հիշատակումը ենթադրում է թիրախների շատ ավելի լայն շրջանակ, քան ղեկավարությունը, ռազմական կամ տնտեսական օբյեկտները: