Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրանական մզկիթի վրա բարձրացվել է վրեժի կարմիր դրոշը

Իրանական մզկիթի վրա բարձրացվել է վրեժի կարմիր դրոշը
05.01.2020 | 12:36

Իրանի՝ շիաների համար սրբազան Կում քաղաքի Ջամքարան մզկիթի վրա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո բարձրացրել են վրեժի կարմիր դրոշը, որ դրոշն արտացոլում է Սոլեյմանիի և մյուս զոհերի սպանության համար վրեժ լուծելու ցանկությունը: Դրոշը բարձրացվել է հավատացյալների երգի և աղոթքի ներքո:

Դիտվել է՝ 1431

Մեկնաբանություններ