Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը սկսել է կասկածել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի դիվանագիտական ունակությունների վրա: Twitter-ում Զարիֆը նշել է՝ Պոմպեոն ասել է, որ հունվարի 3-ին իրանցի գեներալ Ղասիմ Սուլեյմանիի սպանության լուրից հետո «մարդիկ պարում են Իրաքի քաղաքներում»:
Նախարարի կարծիքով՝ պետքարտուղարը «ամբարտավան ծաղրածու է, որն իրեն դիվանագետի տեղ է դնում»: Նա հրապարակումը ուղեկցել ողբերգության կապակցությամբ փողոց դուրս եկած Իրանի քաղաքացիների լուսանկարներով: «Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի կործանարար ներկայության վերջը սկսվել է»,- ընդգծել է Զարիֆը: