Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նիկոլ Փաշինյան. Մենք չենք ներքաշվել հակաիրանական կամ հակաամերիկյան գործողությունների մեջ

Նիկոլ Փաշինյան. Մենք չենք ներքաշվել հակաիրանական կամ հակաամերիկյան գործողությունների մեջ
05.01.2020 | 20:58

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյան Գեղարքունիքի մարզի Արտանիս լեռան լանջից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է Իրաքում տեղի ունեցած իրադարձություններին, որոնք լարվածություն են առաջացրել տարածաշրջանում։


«Մի խումբ լեռնագնացների հետ բարձրանում ենք Արտանիշի գագաթը, և օրվա իմաստը հաշվի առնելով՝ սա իմ և մեր խաղաղության ուղերձն է մեր տարածաշրջանին։ Քիչ առաջ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում երկու նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Հայաստանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին մարդկային զոհերի հանգեցրած իրավիճակի կապակցությամբ, - ասել է Փաշինյանը: - Գիտեք, որ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, ԱՄՆ-ը մեզ համար բարեկամ երկիր է, և այս իրավիճակում, իհարկե, մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական գործողությունների մեջ, մենք չենք կարող ներքաշվել նաև հակաամերիկյան գործողությունների մեջ։ Եվ մեր ուղերձն է, որ Իրանի և ԱՄՆ-ի մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»։
Նիկոլ Փաշինյանը նշել, որ առաջին իսկ պահից տրվել են բոլոր հանձնարարականները համապատասխան կառույցներին՝ «իրավիճակին հետևել ուշի-ուշով և մեր մատը պահել զարկերակին». - «Անհրաժեշտ բոլոր քայլերը արվել են, աշխատանքները արվում են։ Այդ աշխատանքը նաև տարբեր նրբություններ է պարունակում, և չեմ կարծում, թե պիտի բոլոր մանրամասներով ներկայացնենք»։


Ուղերձի վերջում Հայաստանի վարչապետն ասաց. «Ես ցանկացա այս քայլարշավի վերնագիրը նվիրել խաղաղությանը մեր տարածաշրջանում և իհարկե Հայաստանում առողջ ապրելակերպի զարգացմանը»։

Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ