Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
05.01.2020 | 20:59

Հունվարի 5-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջավադ Զարիֆի միջև: ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ, Մնացականյանն ու Զարիֆը քննարկել են Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:


Զոհրաբ Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ: Նա կարևորել է հետագա լարվածության կանխումը և խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափումը: Զոհրաբ Մնացականյանը ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործությունը իր բոլոր գործընկերների հետ տարածաշրջանային կայունության և անվտանգության ուղղությամբ:

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ