ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ Իրանի դեմ նոր զենք կկիրառի, եթե Թեհրանը հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա։ Twitter-ի իր էջում նա գրել է. «ԱՄՆ-ն հենց նոր 2 տրլն դոլար է ծախսել ռազմական սարքավորումների վրա: Եթե Իրանը հարձակվի ամերիկյան բազայի կամ ցանկացած ամերիկացու վրա, մենք այդ նոր ու հիանալի սպառազինությունը կուղարկենք նրանց ուղղությամբ, առանց հապաղելու»: