Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրաքի խորհրդարանը կողմ քվեարկեց օտարերկրյա զորքերի դուրսբերմանը

Իրաքի խորհրդարանը կողմ քվեարկեց օտարերկրյա զորքերի դուրսբերմանը
06.01.2020 | 14:47

Իրաքի խորհրդարանը երեկ երեկոյան կողմ քվեարկեց երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերմանը, այդ թվում՝ ամերիկյան զորախմբի. Իրաքում այս պահին տեղակայված ամերիկացի զինծառայողների թիվը հասնում է 5200-ի:


2014-ից Իրաքի կառավարության հրավերով այդ զորախումբը միջազգային կոալիցիայի շրջանակներում աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերթ Օ՛Բրայենը հայտնել է, թե Սպիտակ տունը շատ կհիասթափվի, եթե Բաղդադը նման որոշում ընդունի: Իրաքցի պատգամավորները, որ նիստը սկսել են «ո՛չ Ամերիկային, ո՛չ Իսրայելին» վանկարկումներով, «կառավարությանը պարտավորեցրել են վերջ դնել հանրապետությունում օտարերկրյա ուժերի ներկայությանը և դադարեցնել աշխատանքները անվտանգության հարցով համաձայնագրերի շրջանակներում, որոնք կնքվել են միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի հետ»: Բացի այդ, Իրաքի կառավարությունը պետք է պաշտոնական բողոք ներկայացնի ՄԱԿ՝ ԱՄՆ գործողությունների կապակցությամբ, որ, ինչպես նշվում է փաստաթղթում, «լրջորեն խախտել են Իրաքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը»:


Խորհրդատվական բանաձևն ընդունվել է պատգամավորների ձայների գերակշիռ մեծամասնությամբ, առանց սուննի և քրդական խմբակցությունների, որոնք բոյկոտել են նիստը: Իրաքի խորհրդարանում մեծամասնություն են իրանամետ շիա պատգամավորները: Քվեարկությունից առաջ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ադել Աբդել Մահդին պատգամավորներին է փոխանցել զորքերի դուրս բերման ժամանակացույցը:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ