Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Ճրագալույցի պատարագին

Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Ճրագալույցի պատարագին
06.01.2020 | 14:48

Հունվարի 5-ին Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրալի տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը` առաջնորդությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցել է Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին տոնի առիթով տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի բարերարներ և բազում ուխտավոր հայորդիներ: Նախ կատարվել է Երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվել են սուրբգրային տարբեր հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցել են Դանիելի մարգարեությունը:


Սուրբ Պատարագի ավարտին՝ նախատոնակի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը բարձրացել է Սուրբ Խորան և վառել կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվել է հավատացյալներին:
Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվել է Վեհարանում, ուր, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, կատարվել է տարվա առաջին Տնօրհնեքը:

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ