Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրանը դուրս է գալիս միջուկային համաձայնագրից

Իրանը դուրս է գալիս միջուկային համաձայնագրից
06.01.2020 | 14:51

Իրանը հունվարի 5-ին հայտարարել է միջուկային ծրագրի համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու մասին: «Իրանը վերջնականապես հրաժարվում է միջուկային ծրագրերի սահմանափակումներից: Այսպիսով` իրանական միջուկային ծրագիրը չի ունենա ոչ մի սահմանափակում արտադրության մասով, ներառյալ հարստացման հզորացումը, տոկոսային հարաբերակցությունն ու ուրանի հարստացման քանակը, ինչպես նաև այս ոլորտում հետազոտություններն ու ծրագրի հետագա զարգացումը»,- ասված է Իրանի կառավարության հայտարարության մեջ: Իրանը կշարունակի համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ և կվերադառնա միջուկային համաձայնագրով իր պարտավորությունների կատարմանը, եթե հանվեն պատժամիջոցները և երաշխավորվեն Իրանի շահերը:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ «Թեհրանը այսպիսով չի հրաժարվում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններից, սակայն պետք է ստիպի ԱՄՆ-ին պատասխան տալ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար»:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ