ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ կոնգրեսմենները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու որոշում կկայացնեն։ «Այս շաբաթ Պալատը ռազմական լիազորությունների վերաբերյալ բանաձև կներկայացնի և կքվեարկի, որ սահմանափակի նախագահի ռազմական գործողությունները Իրանում»,- ասվում է Փելոսիի հայտարարության մեջ։