Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ կլիներ անպատասխան թողնել ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությունը։ «Գտնում եմ, որ չի կարելի է անպատասխան թողնել որևէ հրամանատարի սպանությունը, որը ընդգրկված է եղել որևիցե երկրի իշխանության բարձրագույն էշելոններում»,- ասել է նա։ Հունվարի 5-ին, Իրանի հեռուստաընկերությունը 80 միլիոն դոլարի չափով պարգևավճար էր խոստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխի համար։ Նախագահի խորհրդական գեներալ մայոր Հոսեին Դեհգանը հայտարարել էր, որ Իրանը հարվածներ կհասցնի տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների վրա։