ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ընդդիմության թեկնածուն հաղթել է Խորվաթիայի նախագահական ընտրություններում

Ընդդիմության թեկնածուն հաղթել է Խորվաթիայի նախագահական ընտրություններում
06.01.2020 | 23:08

Կիրակի օրը Խորվաթիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով հաղթել է նախկին վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Զորան Միլանովիչը: Ընդդիմության թեկնածուն ստացել է 52 տոկոս ձայներ: Նրա մրցակցի՝ գործող նախագահ Կոլինդա Գրաբար Կիտարովիչի օգտին քվեարկել է 47 տոկոսը:

«Ես երախտապարտ եմ բոլոր այն ընտրողներին, որ քվեարկեցին իմ օգտին և այն ընտրողներին, որ ինձ ձայն չեն տվել: Ես շնորհակալություն եմ հայտնում նաև իմ մրցակցին: Ինչպես և խոստացել էի, Խորվաթիայի քաղաքացիների միջև ևս որևէ տարբերակում չեմ դնելու», - ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է Միլանովիչը: Արդյունքների հրապարակումից հաշված րոպեներ անց Խորվաթիայի նախագահն ընդունեց պարտությունը` շնորհավորելով Զորան Միլանովիչին հաջողության առթիվ:

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ