ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Թուրքիան սկսել է զինվորականներ ուղարկել Լիբիա

Թուրքիան սկսել է զինվորականներ ուղարկել Լիբիա
06.01.2020 | 23:09

Թուրք զինվորականների տեղակայումը Լիբիայում սկսվել է՝ կիրակի երեկոյան CNN Turk հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Թուրք զինվորականներն այժմ համակարգում են Լիբիայում իրականացվող գործողությունները: Այնտեղ հատուկ օպերատիվ կենտրոն է ստեղծվելու, որ կղեկավարի թուրքական բանակի գեներալներից մեկը: Թուրք զինվորականներն այս պահին ուղևորվում են Լիբիա»՝ ասել է Էրդողանը` նշելով, որ Լիբիայում կռիվներին թուրքական բանակի ուղղակի մասնակցության մասին առայժմ խոսք չկա: Էրդողանը նաև նշել է, որ թուրքական դրոշի տակ հանդես եկող ստորաբաժանումները թուրքական բանակի զինծառայողներով համալրված չեն: Ավելի վաղ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Լիբիա ուղևորվող թուրքական ստորաբաժանման կազմում ընդգրկվելու են մասնավոր ռազմական ընկերությունների մարտիկները, կան Սիրիայի զինված ընդդիմության որոշ ներկայացուցիչներ:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ