ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Սիրիայի նախագահը Սուրբծննդյան տոնի առթիվ բարեմաղթանքներ է փոխանցել հայ ժողովրդին

Սիրիայի նախագահը Սուրբծննդյան տոնի առթիվ բարեմաղթանքներ է փոխանցել հայ ժողովրդին
06.01.2020 | 23:10

Սիրիայի նախագահի աշխատակազմի ղեկավար-նախարար Մանսուր Ազզամը Սուրբծննդյան տոնի կապակցությամբ նախագահ Բաշար Ասադի շնորհավորանքներն է փոխանցել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանին՝ հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը։


Դամասկոսի հայկական եկեղեցում հանդիպման ընթացքում Մանսուր Ազզամը Նալբանդյանին է փոխանցել նախագահի բարեմաղթանքները, իսկ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Ասադին՝ աղոթքով առ Աստված, որ պաշտպանվի Սիրիան և նրա ժողովուրդը, նրա բանակը և օրհնվի նախագահ Ասադը:

Դիտվել է՝ 775

Մեկնաբանություններ