Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այցելել է Ռամալլահ, ուր հանդիպում է ունեցել Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ՝ տեղեկացնում է պատրիարքարանը: Հանդիպման ընթացքում պատրիարքը Մահմուդ Աբասին հրավիրել է մասնակցելու հայոց Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, որ Սուրբ երկրում նշում են հին տոմարով հունվարի 18-19-ին, Բեթղեհեմում: