Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար նշանակված Էսմաիլ Ղաանին արժանի հատուցում է խոստացել նրա մահվան համար՝ հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը:
«Սոլեյմանիի նահատակության համար վրեժը խոստում է տրված Աստծուն», – ասել է Ղաանին՝ խոստանալով շարունակել Սոլեյմանիի ուղին նույն եռանդով և ավելացնելով, որ նրա նահատակությունը հատուցվելու է մի քանի քայլերով, որոնք ԱՄՆ-ին դուրս են մղելու տարածաշրջանից: