Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վլադիմիր Պուտինը Դամասկոսում է

Վլադիմիր Պուտինը Դամասկոսում է
07.01.2020 | 22:38

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Դամասկոս՝ հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: ՌԴ նախագահը Սիրիայի մայրաքաղաքում՝ Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարական կետում, հանդիպել է նախագահ Բաշար Ասադի հետ: «Երկու պետությունների ղեկավարները զինվորականներից լսել են երկրի տարբեր շրջաններում տիրող իրավիճակի մասին զեկույցներ», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը:

Պեսկովի խոսքով՝ Բաշար Ասադը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Սիրիա այցելելու և երկրում «խաղաղ կյանքը վերականգնելու համար»: Սա Պուտինի առաջին այցն է 2017 -ից, երբ այցելել է Սիրիայի Լաթաքիա նահանգում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի Հմեյմիմ ավիաբազա:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ