Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իսրայելը դեմ է Իրանի և ԱՄՆ-ի հակամարտությանը ներգրավվելուն

Իսրայելը դեմ է Իրանի և ԱՄՆ-ի հակամարտությանը ներգրավվելուն
07.01.2020 | 22:41

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը ոչ մի կապ չունի Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ ԱՄՆ-ի հրթիռային հարվածի հետ, որի հետևանքով սպանվել է իրանցի գեներալ Կասիմ Սոլեյմանին, ուստի Թել Ավիվը չպետք է ներգրավվի Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությանը, գրում է «Անադոլու» գործակալությունը։
Ըստ իսրայելական ԶԼՄ-ների, այդ հայտարարությունը վարչապետ Բենիամին Նեթանյահուն հնչեցրել է Իսրայելի անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ: Նա հանձնարարել է կառավարության անդամներին հանդես գալ Սոլեյմանիի սպանության վերաբերյալ ամերիկամետ հայտարարություններով:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ