Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ն ռմբակոծիչներ է տեղափոխում Դիեգո Գարսիա կղզու ռազմակայան

ԱՄՆ-ն ռմբակոծիչներ է տեղափոխում Դիեգո Գարսիա կղզու ռազմակայան
07.01.2020 | 22:42

ԱՄՆ-ն իր ռազմավարական B-52 ռմբակոծիչները Լուիզիանայի ավիաբազայից տեղափոխում է Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա կղզու ռազմակայան՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների նախապատրաստվելու համար՝ հայտնում է Daily Mail-ը։ Հնդկական օվկիանոսում գտնվող ավիաբազաները կարող են գործի դրվել Իրանի հետ ռազմական հակամարտության դեպքում, եթե հրաման տրվի: Ռմբակոծիչների տեղափոխումը դեռ չի նշանակում, որ նման հրաման է տրվել։ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչները CNN-ին հայտնել են, որ B-52 ռմբակոծիչները հասանելի կլինեն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողությունների համար, եթե հրաման տրվի ռազմական գործողություններ սկսել։ Վերջին մեկ տարում արդեն երկրորդ անգամ է, երբ ամերիկացի զինվորականները B-52 ռմբակոծիչներ են տեղակայել տարածաշրջանում՝ Իրանի հետ հարաբերություններում լարվածության աճի ֆոնին։


Մայիսին Սպիտակ տունը հրամայել էր 6 B-52-ը տեղակայել Կատարի ամերիկյան ռազմակայանում, «Հարավարևմտյան Ասիայի» այլ բազաներում, երբ հաղորդումներ էր ստացել Իրանի կողմից ենթադրյալ սպառնալիքների մասին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր «արագ և ուժեղ հարված» հասցնել Իրանի 52 թիրախներին, եթե Թեհրանը որոշի հարձակվել ԱՄՆ-ի վրա: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն թիրախավորել է իրանական 52 օբյեկտ, որոնցից մի քանիսը «շատ կարևոր են Իրանի և իրանական մշակույթի համար» և պատասխան հարվածը ուժեղ կլինի, եթե Թեհրանը հարված հասցնի ԱՄՆ-ին:


ԱՄՆ նախագահը նշել էր, որ 52 թիրախներն այն 52 ամերիկացիներն են, որոնք Իրանում պատանդ են վերցվել 1979-ի նոյեմբերին՝ Թեհրանում ամերիկյան դեսպանատան գրավման ժամանակ: «ԱՄՆ-ն այլևս ոչ մի սպառնալիք չի ցանկանում»,- հայտնել էր Թրամփը։
Ի պատասխան Թրամփի հայտարարությանը՝ CNN-ին բացառիկ հարցազրույցում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի ռազմական խորհրդական Հոսեյն Դեհղանն ասել էր. «Թրամփը չի ճանաչում միջազգային իրավունք: Նա նաև չի ճանաչում ՄԱԿ-ի բանաձևերը: Ըստ էության, նա իսկական գանգստեր և խաղամոլ է: Նա քաղաքական գործիչ չէ, նա հոգեկան կայունություն չունի»։

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ