Իրանի խորհրդարանը միաձայն ընդունել է օրինագիծ, որի համաձայն՝ Իրաքում Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո ԱՄՆ բանակն ու Պենտագոնը Իրանում ճանաչվում են ահաբեկչական կազմակերպություն: Խորհրդարանի ընդունած օրինագծի կետերից մեկի համաձայն Իրանի իշխանությունները պարտավորվում են երկրի զարգացման ազգային ֆոնդից 200 միլիոն եվրո տրամադրել «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ուժերին: