Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար անհրաժեշտ վիզա տրամադրել: «Նրանք վախենում են, որ ինչ-որ մեկը կգա և ճշմարտությունը կպատմի ամերիկացի ժողովրդին։ Իհարկե, նրանք սխալվում են, քանի որ աշխարհը չի սահմանափակվում Նյու Յորքով, մենք կարող ենք աշխարհի հետ խոսել նաև Թեհրանից»,- ասել է Զարիֆը։ Նա կեղծ է անվանել հայտարարությունները, որ ԱՄՆ-ն բավականաչափ ժամանակ չի ունեցել վիզա տրամադրելու համար։ Նրա խոսքով՝ ամերիկացիները ձևացնում են, թե Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցության ցանկություն է հայտնել իրանցի գեներալ Քասեմ Սոլեմանիի սպանությունից հետո, թեև Իրանի ԱԳ նախարարի համար մուտքի արտոնագրի դիմումը ներկայացվել է շաբաթներ առաջ:
ԱՄՆ-ն հրաժարվել է վիզա տրամադրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, որ մտադիր էր հունվարի 9-ին մասնակցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին: