Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սպիտակ տուն. Սոլեյմանին պատրաստվում էր սպանել ամերիկացի դիվանագետների և զինվորականների

Սպիտակ տուն. Սոլեյմանին պատրաստվում էր սպանել ամերիկացի դիվանագետների և զինվորականների
07.01.2020 | 22:47

Բաղդադում սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին ծրագրել էր մոտ ժամանակներս հարձակումներ իրականացնել ամերիկացի դիվանագետների և զինվորականների վրա՝ Fox News հեռուստաալիքին ասել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայենը:

«Նախագահը միշտ բացեիբաց ասել է, որ իր հիմնական խնդիրը ԱՄՆ քաղաքացիներին պաշտպանելն է, և այն հետախուզական տվյալները, որ ունեցել ենք մեր տրամադրության տակ, տեղեկատվությունը, որը մենք ունեինք և համարում ենք շատ նշանակալից, ցույց է տալիս, որ Սոլեյմանին և նրա համախոհները առաջիկա օրերին պատրաստվում էին սպանել մեծ թվով ամերիկացի դիվանագետների և զինվորականների,- ասել է Օ’Բրայենը: – Հենց այդ պատճառով էլ նախագահը լիազորել է գործողությունը, որը հաջողությամբ իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը»:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ