ՆԱՏՕ-ն ժամանակավորապես դուրս է բերում իր զորախմբի մի մասը Իրաքից, մյուս մասը վերատեղաբաշխվելու է երկրի ներսում՝ հաղորդել է Agence France-Presse-ը ՝ վկայակոչելով դաշինքի ներկայացուցչին:
«Մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու համար զինվորականներին: Դրա համար նրանց մի մասը ժամանակավորապես կտեղակայվի Իրաքի այլ շրջաններում և երկրի սահմաններից դուրս», – մեջբերում է գործակալությունը: Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցը նշել է, որ ՆԱՏՕ-ն, այնուամենայնիվ, «պահպանում է իր ուժերի ներկայությունը Իրաքում»: Հունվարի 5-ին Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի պատգամավորները բանաձև են ընդունել, որով պահանջվում է արտասահմանյան բոլոր զորախմբերը դուրս բերել երկրից: