Իսպանիայի խորհրդարանի պատգամավորները կողմ են քվեարկել երկրի վարչապետի պաշտոնում Պեդրո Սանչեսի թեկնածությանը՝ տեղեկացնում է El Pais-ը։ Սանչեսն ընտրվել է ձայների չնչին տարբերությամբ։ Նրա օգտին քվեարկել են 167, իսկ դեմ՝ 165 պատգամավոր։ 18 պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը։