ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Թեհրանում ուկրաինական ավիաընկերության Boeing է կործանվել

Թեհրանում ուկրաինական ավիաընկերության Boeing է կործանվել
08.01.2020 | 12:52

Այսօր վաղ առավոտյան Թեհրանում կործանվել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավը՝ 167 ուղևորներով և անձնակազմի 9 անդամներով, հաղորդում են միջազգային և ուկրաինական լրատվական գործակալությունները։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ օդանավը վթարի է ենթարկվել «Իմամ Խոմեյնի» օդանավակայանից թռիչքի ժամանակ։ Իրանական IRNA գործակալությունը հայտնել է, որ ինքնաթիռը մեկնում էր Կիև։ Նույնպես իրանական աղբյուրների վկայությամբ՝ ավիաաղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է։ Թեհրանի օդանավակայանի ներկայացուցիչը IRNA-ին ասել է, որ թռիչքի պահին այրվել է օդանավի շարժիչը։


Դեպքի վայր են մեկնել փրկարարները՝ մի քանի տասնյակ միավոր տեխնիկայով։
Իրանական Կարմիր մահիկի ղեկավար Մորթեզա Սալիմին հայտարարել է, այդուհանդերձ, թե չկա հավանականություն, որ օդանավում կենդանի մնացած ուղևորներ կարող են լինել։
Ավելի վաղ հաղորդվել էր, թե օդանավի ուղևորների թիվը 180 է, 130-ը եղել են իրանցիներ։ Ուկրաինական գործակալությունների փոխանցմամբ՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ցավակցություններն է հայտնել օդանավի զոհված ուղևորների և անձնակազմի անդամների ընտանիքներին։

Դիտվել է՝ 554

Մեկնաբանություններ