Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցություն է հայտնել Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին։ «Մեր վշտակցությունն ենք բերում Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Թող Աստված խաղաղության մեջ հանգչեցնի նրանց հոգիները», - ասված է Կաթողիկոսի խոսքում: