ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ԱՄՆ ռազմակայանի վրա Իրանի հարձակման հետևանքով իրաքցի զինվորականներ չեն զոհվել

ԱՄՆ ռազմակայանի վրա Իրանի հարձակման հետևանքով իրաքցի զինվորականներ չեն զոհվել
08.01.2020 | 12:53

Իրաքում ԱՄՆ ռազմակայանի վրա Իրանի հարձակման հետևանքով իրաքցի զինվորականներ չեն տուժել, հայտնում է իրաքյան բանակի մամուլի ծառայությունը՝
«Իրաքցի զինվորականների շարքում ոչ մի կորուստ չի գրանցվել»:

Իրանի Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ 80 մարդ է զոհվել Իրաքում ԱՄՆ ռազմակայանի վրա Իրանի հարձակման հետևանքով: Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ վրեժխնդիր է լինելու հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության համար:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ