Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին համարել է ԻՀՊԿ-ի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սոլեյմանիի սպանության մեղսակից՝ հայտարարությունը մեջբերում է Fars գործակալությունը: «Այդ հանցագործության (Սոլեյմանիի սպանության) շրջանակում մենք Իսրայելը ոչ մի կերպ առանձին չենք դիտարկում ԱՄՆ-ից»,- ասված է հաղորդագրության մեջ: