ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի ուղևորների մեծ մասն իրանցիներ են եղել

Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի ուղևորների մեծ մասն իրանցիներ են եղել
08.01.2020 | 12:55

Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի ուղևորների մեծ մասն Իրանի քաղաքացիներ են եղել՝ РИА Новости գործակալությանը տեղեկացրել է Իրանի արտակարգ իրավիճակների գլխավոր վարչությունը: Flight Radar պորտալի հաղորդմամբ՝ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը ժամը 2:42-ին և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:


Իրանի ավիացիայի նախարարության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ օդանավում եղել է 168 ուղևոր: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության տեղեկատվությունը ճշտվում է:

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ