ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ամերիկյան ժամանակով չորեքշաբթի առավոտյան հայտարարություն անել Իրանի հարձակման արդյունքների վերաբերյալ, գրում է NBC news-ը: «Ամեն ինչ կարգին է: Հրթիռներն արձակվել են Իրանից` Իրաքում գտնվող երկու ռազմաբազաների ուղղությամբ: Այժմ գնահատվում է տուժածների թիվը և վնասի չափը: Դեռևս ամեն ինչ կարգին է: Ես հայտարարությամբ հանդես կգամ վաղն առավոտյան»՝ Twitter-ում գրել է Թրամփը: