Իրանի կողմից արձակված հրթիռները հարվածել են Իրաքում տեղակայված Էյն-Ալ-Ասադի ավիաբազայի այն հատվածին, որտեղ ամերիկյան զորքեր չեն եղել՝ հայտնել է CNN- ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմում իր աղբյուրները:
Հեռուստաընկերությունը նշում է, որ այդ մասին են վկայում հրթիռակոծության հետևանքների գնահատման նախնական տվյալները: CNN-ի աղբյուրները նշում են, որ ավիաբազայի լիարժեք ստուգումները հնարավոր կլինեն անցկացնել ավելի ուշ: