ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ հետևում է Իրաքում ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծման իրադարձություններին և Իրանին կոչ է արել դադարեցնել բռնությունը, իսկ ԱՄՆ-ի վարչակազմին՝ վերջ դնել «անհարկի սադրանքներին»:
«Ուշադրությամբ հետևում եմ իրադարձություններին: Մենք պետք է ապահովենք մեր զինծառայողների անվտանգությունը՝ ներառյալ անհարկի սադրանքների դադարեցումը վարչակազմի կողմից և պահանջենք, որ Իրանը վերջ դնի բռնությանը»,- գրել նա Twitter-ում: «Ամերիկան և աշխարհը չեն կարող պատերազմ թույլ տալ իրենց»,- ընդգծել է խոսնակը:
Հանրապետական սենատոր Ռենդ Փոլը (Քենտուկիի նահանգից) հայտարարել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը պետք է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ ցանկացած քննարկում տեղափոխի Կոնգրես: «Անհրաժեշտ է դադարեցնել էսկալացիան, քանի դեռ հերթական անվերջ պատերազմի չի հանգեցրել Մերձավոր Արևելքում»,- գրել է նա Twitter-ում: