ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 7-ին պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս: Նա քայլել է Դամասկոսի փողոցներով՝ նկատելով, որ Դամասկոսը վերադառնում է խաղաղ կյանքին: Ասադի ուղեկցությամբ Պուտինը այցելել է Օմայիդների մզկիթ և գրառում թողել հյուրերի գրքում: Մզկիթի թանգարանում Պուտինին ցուցադրել են Հովհաննես Մկրտչի գլուխը, որը սրբազան մասունք է ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մահմեդականների համար: Պուտինը մզկիթին 17-րդ դարի Ղուրան է նվիրել:
Նա այցելել է նաև Սուրբ Կույս Մարիամ ուղղափառ եկեղեցիու սրբապատկեր է նվիրել: Ասադի հետ հանդիպմանը Պուտինը նշել էր, որ «հսկայական քայլ է արվել Սիրիայի պետականության և տարածքային ամբողջականության վերականգնման համար»:
Այսօր նա հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ համատեղ բացելու ՙԹուրքական հոսքը՚, և, իհարկե, քննարկելու իրավիճակը Մերձավոր Արևելքում: Հատկանշական է, որ Էրդողանի հետ հանդիպումից առաջ Պուտինը հանդիպել է Բաշար Ասադին: