Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ «Մերձարևելյան տարածաշրջանում ԱՄՆ-ի կոռուպցիոն ներկայությանը պետք է վերջ տրվի»: Իրանի հոգևոր առաջնորդը ամերիկյան ռազմաբազաներին ավիահարվածներից հետո ասել է. «Անցած գիշերվա գործողությունը սոսկ ապտակ էր, սակայն ԱՄՆ-ն պետք է լքի տարածաշրջանը»: Նրա համոզմամբ՝ նման ռազմական գործողությունները բավարար չեն: «ԱՄՆ-ն հրահրում է պատերազմներ, պառակտություն, ապստամբություն, ավերածություն և տարածաշրջանային ենթակառուցվածքների ոչնչացում: Իհարկե, նրանք այս ամենն անում են ամբողջ աշխարհում: Այս տարածաշրջանը չի հանդուրժի ԱՄՆ ներկայությունը: Ժողովուրդների կողմից ընտրված կառավարությունները չեն կարող ընդունել ԱՄՆ ներկայությունը»,-ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը: