ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իրանում այսօր կործանված ինքնաթիռի զոհերի հարազատներին։ «Մեծ ցավով տեղեկացա Թեհրանի օդանավակայանի մոտ տեղի ունեցած քաղաքացիական ինքնաթիռի վթարի մասին։ Հայ ժողովրդի և իմ անունից խորին ցավակցություններս եմ հայտնում ողբերգական միջադեպի զոհերի ընտանիքներին և հարազատներին»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Փաշինյանը։