Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մարալիկի բնակիչները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը

Մարալիկի բնակիչները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը
08.01.2020 | 17:41

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի բնակիչները հունվարի 8-ին առավոտյան փակել են Գյումրի-Երևան ճանապարհի՝ Մարալիկի հատվածը: Բնակիչների պահանջում են չեղյալ համարել Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը փակելու որոշումը: 17 գյուղական համայնքների սպասարկող Մարալիկի առողջության կենտրոնի ծննդատունը հունվարից չի ֆինանսավորվում, ինչն էլ ոչ միայն ծննդատան 12 աշխատակիցների, այլ նաև հարակից համայնքների բնակիչների դժգոհությունն է առաջացրել:


Բնակիչների հետ հանդիպման է գնացել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, բնակիչների սպասում են ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցչին:
Տարեվերջին Գյումրի այցի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով Մարալիկի առողջության կենտրոնին ու մասնավորապես ծննդատան գործունեությանը, նշել էր, որ Մարալիկում, ամենայն հավանականությամբ, իրականացվելու է միայն առողջության առաջնային պահպանում:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ