ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Էլիոթ Էնգելը պետքարտուղար Մայք Փոմպեոյին հունվարի 14-ին Կոնգրես հրավիրել՝ Իրանի վերաբերյալ հրապարակային լսումների: «Լսումների նպատակը հսկողական գործառույթների կատարումն է Իրանի և Մերձավոր Արեւելքի խնդրով տարածաշրջանային ռազմավարության, այդ թվում՝ այն քաղաքականության և իրավաբանական հայտարարությունների նկատմամբ, որոնցով ղեկավարվել է գործադիր իշխանությունը՝ ռազմական ուժ գործադրելով Սոլեյմանիի, շիա աշխարհազորայինների և Իրաքում ու տարածաշրջանում այլ թիրախների դեմ»,- ասված է Էնգելի՝ Պոմպեոյին ուղղված նամակում, որը կոմիտեն հրապարակել է իր կայքում: Բացի դրանից, կոմիտեն ցանկանում է իմանալ՝ ինչու է Թրամփի վարչակազմը կարծում, թե Իրանի վրա առավելագույն ճնշման իր արշավը և վերջերս իրականացված ավիահարվածները Թեհրանին կբերեն բանակցությունների սեղանի շուրջը և տարածաշրջանի լարվածության թուլացման»,- ասված Է նամակում: Պոմպեոն առայժմ չի պատասխանել հրավերին: Կոնգրեսում դեմոկրատները Սուլեյմանիի սպանությունը որակել են որպես վտանգավոր քայլ, որը տանում է տարածաշրջանում լարվածության աճի և որն իրականացվել է առանց Կոնգրեսի ծանուցման: