Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Եվրահանձնաժողովը կոչ է արել դադարեցնել զենքի կիրառումը Մերձավոր Արեւելքում

Եվրահանձնաժողովը կոչ է արել դադարեցնել զենքի կիրառումը Մերձավոր Արեւելքում
08.01.2020 | 17:42

Մերձավորարեւելյան տարածաշրջանում տիրող ճգնաժամն ազդում է նաեւ Եվրամիության վրա, Եվրահանձնաժողովը կոչ է անում դադարեցնել զենքի կիրառումը, որ տեղ տրվի երկխոսությանը՝ Բրյուսելում բրիֆինգում հայտարարել է ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Հունվարի 8-ի առավոտյան տեղի է ունեցել եվրակոմիսարների կոլեգիայի հատուկ նիստ, որտեղ քննարկվել է Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Իրաքում, Իրանում եւ Լիբիայում իրադարձությունների հետ կապված իրադրությունը: «Ներկայիս ճգնաժամը խորապես ազդում է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ մեզ բոլորիս վրա: Զենքի կիրառումը պետք է դադարեցվի այժմ, որպեսզի տեղ տրվի երկխոսությանը»,-ասել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ