Այսօր Իրանում սուգ է հայտարարվել երկու առիթով՝ Թեհրանի օդանավակայանի մերձակայքում ավիաաղետի զոհերի և ԱՄՆ-ի կողմից սպանված գեներալ Քասեմ Սուլեյմանիի հուղարկավորության ժամանակ հրմշտոցի հետևանքով մահացածների համար: «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737-ը կործանվել է երեկ վաղ առավոտյան Թեհրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայանից թռիչք կատարելիս։ Օդանավի 167 ուղևորները և անձնակազմի 9 անդամները զոհվել են։ Որպես ավիաաղետի պատճառ նշվում է տեխնիկական անսարքությունը։
Երեքշաբթի օրը Քերմանում գեներալ Սուլեյմանիի հուղարկավորության ժամանակ հրմշտոցի հետևանքով, վերջին տվյալներով, առնվազն 56 մարդ է զոհվել, 200-ը վիրավորվել են։